Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոչ մեկը չի կարող արգելք լինել

Ոչ մեկը չի կարող արգելք լինել
04.02.2014 | 11:57

Գերմանիայի առաջնությունում հաղթարշավն է շարունակում Մյունխենի «Բավարիան»: Այս անգամ նրա զոհը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր՝ դարպասն ընդունած հինգ անպատասխան գոլով: Հաղթական եղավ նաև աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Բայերի» հանդիպումը «Շտուտգարդի» հետ՝ 2:1: Եթե սրան ավելացնենք, որ տուրում չի զիջել նաև Դորտմունդի «Բորուսիան» (2։1 հաշվով առավելության է հասել բրաունշվայգյան «Այնտրախտի» նկատմամբ), ապա պիտի փաստենք, որ առաջատար եռյակի դիրքերում փոփոխություններ չեն արձանագրվել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ